Բաժիններ՝

Նացիզմի դեմ պայքարում հիմնական ծանրությունն իր ուսերին կրել է ռուս ժողովուրդը. Պուտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նացիզմի դեմ պայքարում հիմնական բեռը կրել է ռուս ժողովուրդը:

Պուտինն այս մասին հայատարարել է Մոսկվայում գտնվող Հրեական թանգարանում, ուր Օսվենցիմի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ կազմակերպվել է հատուկ միջոցառում.

«Բնականաբար, նացիզմի դեմ պայքարում հիմնական բեռն իր ուսերի վրա կրել է ռուս ժողովուրդը: Կարմիր բանակի բոլոր մարտիկների, սպաների 70 տոկոսը ռուսներ են: Եվ Հաղթանակի համար հիմնական զոհերը տվել է ռուս ժողովուրդը»:

Պուտինի խոսքերով՝ հաղթանակի մեջ վիթխարի ներդրում են ունեցել ավելի քան 500.000 խորհրդային հրեաներ, որոնք մարտնչել են Կարմիր բանակի կազմում: Պուտինը միջազգային հանրությանը կոչ է արել թույլ չտալ, որ կրկնվի Հոլոքոսթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս