Բաժիններ՝

ՌԴ ԱԻՆ-ը Դոնբասը փրկել է հումանիտար աղետից. Մեդվեդև

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ուկրաինայի հարավ-արևելքի բնակիչներին ՌԴ ԱԻՆ-ի օգնությունը հնարավորություն է տվել խուսափելու հումանիտար աղետից:

Մեդվեդևի խոսքերով՝ Ուկրաինայի հարավ-արելքում բնակվողները հայտնվել են աղետալի իրավիճակում, սակայն ՌԴ ԱԻՆ-ի կատարած մասշտաբային աշխատանքն օգնել է խուսափել հումանիտար աղետից, պայմաններ է սեղծել տարածաշրջանում իրավիճակի կայունացման համար:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՌԴ ԱԻՆ-ը հունվարի 27-ի առավոտյան Դոնբաս է ուղարկելու 12-րդ հումանիտար ավտոշարասյունը, որը հումանիտար օգնություն կհասցնի Դոնեցկի ու Լուգանսկի մարզերի բնակիչներին: Նախորդ՝ 11-րդ, շարասյունը, ուղարկվել է հունվարի 4-ին: Այն նշանակման վայր է հասել դրանից 4 օր անց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս