Բաժիններ՝

Հնդկաստանում սելֆիի սիրահարներն ընկել են գնացքի տակ

The Times of India-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանում քոլեջի երեք ուսանող զոհվել են սելֆի անելու փորձի ժամանակ: Նյու Դելիի Ագրա մեկնող երիտասարդների տարիքը կազմել է 20-22 տարեկան:

Հունվարի 26-ի առավոտյան երկաթուղին հատելիս ուսանողներից մեկն առաջարկել է սելֆի անել: Որպեսզի նկարն առավել մեծ հանրաճանաչություն ստանա սոցցանցերում, որոշվել է սելֆի անել մոտեցող գնացքի ֆոնին: Գնացքի հայտնվելուց հետո երիտասարդները սկսել են լուսանկարել իրենց:

Չորրորդ ուսանողը չի մասնակցել այդ փորձին և ողջ է մնացել: Նա ընդգծել է, որ իր ընկերները չեն կարողացել ժամանակին դուրս գալ երկաթգծից: Մեքենավարը փորձել է կանգնեցնել գնացքը, սակայն դա չի հաջողվել նրան: Երիտասարդներն Ագրա էին գնում Թաջ Մահալի դամբարան այցելելու և Հնդկաստանի երեք գլխավոր տոներից մեկը՝ Հանրապետության օրը, նշելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս