Մայիսին Վլադիմիր Պուտինին սպասում ենք Իսրայելում. Լիբերման
Ռուսական ТАСС լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելում հուսով են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կկարողանա մայիսին այցելել Իսրայել.
«Մայիսին նախագահ Վլադիմիր Պուտինին սպասում ենք Իսրայելում: Հուսով ենք, որ նա կկարողանա գալ: Հենց մայիսի սկզբին էլ մեզ մոտ կձևավորվի կառավարություն»: Լիբերմանը հիշեցրել է, որ մարտի 17-ին Իսրայելում անցկացվելու են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ, որոնցից հետո կպահաջնվի մեկուկես ամիս՝ նոր դաշինք, նոր կառավարություն հիմնելու համար:
Լիբերմանի խոսքերով՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պատրաստվում է ընտրություններից հետո այցելել Ռուսաստան: Լիբերմանը հավելել է, որ ԵՏՄ-ի ու Իսրայելի միջև ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները կարող են եզրափակիչ փուլ թևակոխել ապրիլին: