Բաժիններ՝

Ադրբեջանում երկարաձգել են Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանն այսօր դիտարկել է լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին Բաքվի դատախազության ներկայացրած միջնորդությունը:

Դատարանը բավարարել է այդ միջնորդությունը և Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը երկարաձգել է 2 ամսով: Խադիջա Իսմայլովան մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածը (ինքնասպանության հասցնել) խախտելու մեջ:

Նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին ադրբեջանական դատարանը Խադիջա Իսմայալովայի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրել երկամսյա կալանքը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս