Բաժիններ՝

Այսօր Ադրբեջանում երկու ամսով կերկարաձգվի Խադիջա Իսմայլովային կալանքի տակ պահելու ժամկետը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանական դատարանն այսօր դիտարկելու է լրագրող Խադիջա Իսմայլովայի կալանքի ժամկետը երկու ամսով երկարաձգելու մասին Բաքվի դատախազության ներկայացրած միջնորդությունը: Այս մասին գործակալությանը հայտնել է լրագրողի փաստաբան Յալչին Իմանովը:

Փաստաբանը հայտարարել է, որ կալանավորման ժամկետը երկարաձգելու համար չկա որևէ անհրաժեշտություն, քանի որ ամեն դեպքում չեն անցկացվում հետաքննչական գործողություններ: Միևնույն ժամանակ Իսմայլովան հրաժարվում է ցուցմունքներ տալուց՝ կապված մեղադրանքի անհեթեթության հետ:

Խադիջա Իսմայլովան մեղադրվում է Ադրբեջանի ՔՕ 125-րդ հոդվածը (ինքնասպանության հասցնել) խախտելու մեջ: Խադիջա Իսմայլովային Ադրբեջանում կալանավորել են նախորդ տարվա դեկտեմբերի սկզբին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031