Սիրիայի հարցում պետք է գործել 3 քայլ, որոնց մասին հայտնել եմ Օբամային. Էրդողան

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Սիրիայի հանդեպ Թուրքիայի քաղաքականության նպատակն այդ երկրի նախագահ Բաշար Ասադի ու նրա կառավարության տապալումն է.

«Սիրիայի հանդեպ մեր քաղաքականությունը հայտնի է, և մենք չենք պատրաստվում նրա հետ խաղալ ինչ-որ կերպ: Մեր թիրախը վարչակարգն է: Ասադի հետ իրավիճակը չի լուծվի: Կան երեք բաներ, որոնք պետք է անել, և որոնց մասին ես հայտնել եմ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային:

Խոսքը գնում է թռիչքազերծ գոտու, անվտանգության գոտու և տեղի ընդդիմության ուսուցման ու ապահովման մասին է: ԱՄՆ-ը զբաղվում է վերջին հարցով, սակայն չի զբաղվում մյուս հարցերով»: Էրդողանի խոսքերով՝ ԱՄՆ-ը չի հետապնդում Ասադի կառավարությանը տապալելու նպատակ.

«Սակայն առանց դրա խնդիրը չի լուծվի: Վերստին կստացվի այն, ինչպես որ եղավ Իրաքում: Իսկ մենք չենք ցանկանում նման կրկնություն: Կազմավորվեց Հյուսիսային Իրաքը, և մենք չենք ցանկանում ստանալ Հյուսիսային Սիրիա: Մեզ համար դա անընդունելի է: Այդպիսի հեռանակարը մեծ խնդիրներ կառաջացնի ապագայում»:

Քոբանիի դեպքերի հետ կապված՝ Էրդողանը հայտարարել է, որ չի հասկանում, թե ինչու է այն այդքան կարևոր ԱՄՆ-ի համար, մինչդեռ Հալեպը՝ ոչ. «Քոբանիում չկա տեղական բնակչություն: 200.000 մարդ արդեն իսկ եկել է մեզ մոտ, այնտեղ միայն մարտիկներ են: Մենք Օբամային ասել ենք բեռներ չնետել այնտեղ:

Դժբախտաբար, C-130 տիպի երեք ինքնաթիռ նետեցին այն, ինչ անհրաժեշտ էր: Բեռների կեսն ընկավ «Իսլամական պետության» ձեռքը: Այժմ ո՞վ է մատակարարում զինյալներին»: Էրդողանի խոսքերով՝ նման բան տեղի է ունեցել նաև Իրաքում:

Տեսանյութեր

Լրահոս