Բաժիններ՝

Անն Բրասերը վերընտրվել է ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող Անն Բրասերը երեկ մեկ տարով վերընտրվել է ԵԽԽՎ-ի նախագահի պաշտոնում: Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ի մամլո ծառայությունը:

Վերընտրվելուց հետո Բրասերը հայտարարել է, որ իրենք ԵԽԽՎ-ում որոշումներ կայացնելիս կշարունակեն առաջնորդվել օրենքի գերակայությունն ու մարդու իրավունքները հարգելու սկզբունքներով:

Խոսելով Ուկրաինայի դեպքերի մասին՝ Բրասերը հայտարարել է, որ ԵԽԽՎ-ը պետք է նպաստի մարդու իրավունքների խախտումների համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելուն՝ անկախ նրանց ինքնությունից:

Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է ոչ միայն Ուկրաինայի արևելյան տարածաշրջանի, այլև՝ Մայդանի հետ կապված դեպքերի ու Օդեսայի մայիսյան աղետի մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս