Բաժիններ՝

OPEC-ի ղեկավարը չի բացառել, որ ապագայում մեկ բարել նավթի գինը կարող է հասնել 200 դոլարի

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Նավթ արտահանող երկրների կազմակերպության (OPEC) գլխավոր քարտուղար Աբդալլահ ալ-Բադրին հայտարարել է, որ նավթի համաշխարհային գները հավանաբար արդեն իսկ հասել են ամենացածր մակարդակին և շուտով կաճեն.

«Ներկայումս մեկ բարել նավթի գները կազմում են 45-55 դոլար, և կարծում եմ, որ դրանք հասել են հատակին: Շատ շուտով մենք կարող ենք տեսնել որոշակի աճ»: Նրա խոսքերով՝ ընթացիկ պայմաններում ներդրումների պակասը կարող է ապագայում հանգեցնել էներգակիրների էական պակասի, ինչի հետևանքով կաճեն գները:

Ալ-Բադրին չի բացառել, որ նավթի գինը կհասնի մինչև 200 դոլարի: Նա ընդգծել է, որ OPEC-ի կողմից սեփական քաղաքականությունը փոխելը կպահանջի որոշակի ժամանակ՝ 4-5 ամիս, այսինքն դա տեղի կունենա տարվա երկրորդ կիսամյակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս