Բաժիններ՝

Ֆիդել Կաստրոն չի վստահում Կուբայի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությանը

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ կուբայական հեղափոխության 88-ամյա առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ մեկնաբանել է Կուբայի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման գործընթացը:

Նա հավանության է արժանացրել երկու երկրների ղեկավարների՝ Ռաուլ Կաստրոյի ու Բարաք Օբամայի մերձեցման ուղղությամբ գործադրած քայլերը: Դրա հետ մեկտեղ նա հայտարարել է, որ չի վստահում ԱՄՆ-ի քաղաքականությանը և նրա ներկայացուցիչների հետ չի փոխանակի գեթ մեկ բառ.

«Սակայն դա չի նշանակում ռազմական հակամարտությունների խաղաղ կարգավորումից հրաժարում: Մենք մշտապես պաշտպանելու ենք աշխարհի բոլոր ժողովուրդների հետ համագործակցությունն ու բարեկամությունը, այդ թվում նաև մեր քաղաքական հակառակորդների հետ»:

Երկու երկրների միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են 1960 թվականին, այն բանից հետո, ինչ 1959 թվականի հեղափոխության արդյունքում կղզում իշխանության եկավ Ֆիդել Կաստրոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս