Բաժիններ՝

Կանադան որոշել է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Կանադան որոշել է հավելյալ պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ կապված Մարիուպոլի հրետակոծության հետ, որի հետևանքով բազմաթիվ զոհեր են գրանցվել խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին հայտարարել է Կանադայի միջազգային առևտրի հարցերով նախարար Էդ Ֆասթը.

«Մարիուպոլի աղետի հետ կապված՝ Կանադան որոշել է հավելյալ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ: Մենք դա անելու ենք մեր դաշնակիցների՝ ԱՄՆ-ի ու ԵՄ-ի երկրների հետ համագործակցելով: Մենք վրդովված ենք Մարիուպոլի դեպքերի կապակցությամբ և նրա համար, որ Ուկրաինայի հանդեպ Ռուսաստանի ագրեսիան շարունակվում է:

Բացի այդ, Կանադան Ուկրաինային կցուցաբերի անհրաժեշտ օգնություն, որպեսզի երկիրը վերադառնա խաղաղ կյանքի, ինչպես նաև կշարունակի նրան ցուցաբերել ոչ մահաբեր ռազմական օգնություն»:

Ուկրաինայի տնտեսական զարգացման ու առևտրի նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել է, որ Կանադան հավելյալ 52 միլիոն դոլար է հատկացնելու Ուկրաինային՝ տարբեր նախագծեր իրագործելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս