Իսպանիայի տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրները տեղակայվել են Ադանայում

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իսպանիայի տրամադրած Patriot զենիթա-հրթիռային համալիրները (ԶՀՀ) հասցվել են Թուրքիա և այսօր տեղակայվել են Ադանայում՝ անհրաժեշտ վայրերում:

Դրանք կփոխարինեն երկու տարի առաջ Նիդերլանդների տրամադրած և Ադանայում տեղակայված Patriot ԶՀՀ-ներին, քանի որ Նիդերլանդները որոշել է չերկարաձգել Թուրքիայի տարածքում դրանց մնալու ժամկետը: Patriot-ների տեղակայումը կապված է հարևան Սիրիայից բխող հնարավոր սպառանալիքներին դիմագրավելու հետ:

Իսպանիայի տրամադրած Patriot ԶՀՀ-ներն առնվազն մեկ տարի կմնան Ադանայում: Դրանք կսպասարկեն մոտ 150 իսպանացի զինծառայողները, որոնք նույնպես ժամանել են Թուրքիա: Նրանք կհամագործակցեն թուրք զինվորականների հետ:

Տեսանյութեր

Լրահոս