Բաժիններ՝

Լեհաստանի նախագահը պահանջել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ԵՄ-ին կոչ է արել դիտարկել Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը՝ կապված Ուկրաինայի հակամարտության էսկալացիայի հետ. «Արևմտյան աշխարհի արձագանքը պետք է լինի շատ կոշտ»:

ԵՄ-ի Խորհուրդը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը քննարկելու է հունվարի 29-ին: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենն ու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պայմանավորվել են, որ Վաշինգտոնը և Կիևը ձգտելու են հասնել Մոսկվայի հանդեպ սահմանված պատժամիջոցների խստացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս