Պորոշենկոն այս տարի կայցելի Ադրբեջան. ուկրաինացի դեսպան
Интерфакс-Азербайджан գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պլանավորում է այս տարի պաշտոնական այցով ժամանել Ադրբեջան:
Դեսպանը հավելել է, որ այս տարի պլանավորված են նաև Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օգտայ Ասադովի այցերն Ուկրաինա: Միշչենկոն ընդգծել է, որ Մամեդյարովի ուկրաինական այցը նախորդելու է Պորոշենկոյի ադրբեջանկան այցին, և որ այդ այցերը ժամկետները դեռ հստակեցված չեն: