Բաժիններ՝

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգն այս տարի կստանա 70 նոր ինքնաթիռ և ուղղաթիռ

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի հարավում կհայտնվեն Су-34 ճակատային նոր ռմբակոծիչները, որոնք կփոխարինեն խորհրդային արտադրության Су-24 ինքնաթիռներին: Այս մասին հայատնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ ՀՌՕ-ն ընդհանուր առմամբ 2015 թվականին կստանա մոտ 50 նոր ինքնաթիռ և 20 ուղղաթիռ: Բացի Су-34 ինքնաթիռներից, պլանավորված է ընթացիկ տարում ՀՌՕ-ն համալրել Су-30СМ և Су-30М2 կործանիչներով, Ми-28Н ուղղաթիռներով:

Պլանի համաձայն՝ այդ ավիամիջոցներով կհամալրվեն ՀՌՕ-ի ռազմաօդային ու ՀՕՊ-ի ուժերը, ինչպես նաև Սևծովյան նավատորմի ծովային ավիացիան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս