Թե՛ Մոսկվայում, թե՛ Կիևում վստահում են մեզ. Լիբերման
Ռուսական РИА Новости լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը լավ հարաբերությունների ունի թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ: Լիբերմանն ընդգծել է, որ Իսրայելը պատրաստ է օգնել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև հարաբերությունների կարգավորմանը.
«Իսրայելը չեզոքություն է պահպանում ռուս-ուկրաինական հակամարտության կապակցությամբ, և դա առավել խելամիտ դիրքորոշում է: Դա չի նշանակում պասսիվություն: Մենք ջերմ հարաբերությունների մեջ ենք երկու կողմի հետ էլ. թե՛ Մոսկվայում, թե՛ Կիևում վստահում են մեզ:
Կողմերի վստահությունը լավ հիմք է՝ միջնորդական ջանքերի համար: Մենք քանիցս հայտարարել ենք, որ պատրաստ ենք գործադրել այդպիսի ջանքեր, և խոսքը չի գնում միայն բառերի մասին»: Լիբերմանն ընդգծել է, որ իր երկրի համար կարևոր է Ռուսաստանի նման միջազգային խաղացողի հետ լավ հարաբերություններ պահպանելը: