Բաժիններ՝

«Այնպիսի տպավորություն է, որ ռուսական բանակը, ռուսները տերերն են, իսկ հայերը` ստրուկներ». Հանս-Յոհեն Շմիդտ. ԳԱԼԱ

«Եկեք մի պահ հայացք նետենք դեպի անցյալ. ռուս մեծ դասականներ Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններին։ Ինչպե՞ս են նրանք նկարագրում Կովկասը։ Որպես մի տարածք, որը պատկանում է Ռուսաստանին։ Այլ բառերով ասած, որպես մի ռուսաստանյան գաղութ»,- ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է Հայաստանում Գերմանիայի Դաշնության նախկին դեսպան Հանս-Յոհեն Շմիդտը։

Նախկին դեսպանը խոսել է նաեւ Գյումրիում 1999թ. տեղի ունեցած դեպքերի մասին, երբ ռուսաստանվի զինծառայողների հանցավոր գործողությունների արդյունքում սպանվածներ և վիրավորներ եղան։ Այդ զինծառայողները դատապարտվեցին 14 և 15 տարվա ազատազրկման։ «Սակայն այդ դեպքը, ինչպես նաև Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած ողբերգությունը ցույց են տալիս ռուսական կողմի անփութությունը, անբարեխղճությունը։ Նույնը կարելի ասել նաև Լեռնային Ղարաբաղի հարցի մասին»,-կարծիք հայտնեց դիվանագետը։

Ըստ պարոն Շմիդթի, Ռուսաստանը, ինչպես և նախկինում ԽՍՀՄ-ը, հետաքրքրված չէ հարևան տարածքների քաղաքական և տնտեսական զարգացմանբ։ «Ռուսաստանի ռեժիմի սկզբունքն է` տիրել ուժի միջոցով եւ իշխել հարևան ավելի թույլ երկրների վրա, այդ ռեժիմը շարժվում է ջունգլիների օրենքներով, այն է` ապրում է միայն ուժեղը»,- եզրափակել է Հանս-Յոհեն Շմիդտը:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս