«Սա մաքուր գործ չէ և մեղավորը պետք է պատժվի». 102-րդ ռազմաբազայի նախկին զինվոր. armlur.am
Գյումրիի 102-րդ ռազմաբազայի նախկին զինծառայող Վիկտոր Մամոնովն ավարտել է իր ծառայությունը 2014թ. դեկտեմբերին և Գյումրիի սպանդի մեջ մեղադվող Վալերի Պերմյակով չի հասցրել հանդիպել:
Նա Armlur.am-ի հետ զրույցում հայտարարել է, թե ուրախ է, որ չի ճանաչում Պերմյակովին, իսկ ծառայության և գյումրեցիների մասին միայն դրական արտահայտվեց:
– Ծառայութունը հիանալի է անցել… Գյումրեցիների հետ հարաբերությունները շատ լավ են եղել, ինչպես նաև ռազմաբազայի աշխատակիցների. նրանք մեզ համար հագուստ էին գնում, իրենց հետ քաղաք տանում: Տաքսիի վարորդների հետ ևս հիանալի հարաբերություններ են եղել, նրանք մեզ միշտ օգնել են, երբ ինչ-որ բան է պետք եղել, գնել բերել են և երբեք մեզ չեն խաբել: Ես այնտեղ յոթ ամիս եմ ծառայել և կրկին կցանկանայի հանդիպել այն մարդկանց, ովքեր ինձ կերակրում էին այն ժամանակ, երբ ես քաղաքում էի գտվում: Ես երբեք չեմ տեսել այնպիսի բարեհամբույր մարդկանց, ինչպիսիք գյումրեցիներն են:
– Ի՞նչ կասեք Գյումրիի ողբերգական դեպքերի մասին:
– Կարծում եմ, որ այդ ամենը պրովակացիա է: Չեմ կարող ասել, թե ում ձեռքի գործն է և ում է դա անհրաժեշտ և ձեռնտու, բայց սա մաքուր գործ չէ և մեղավորը պետք է պատժվի: Պետք չէ տրվել պրովակացիաների, իսկ մեկի արարքով ամբողջ ազգին չեն դատում:
– Վալերի Պերմյակովը հայտարարել էր, թե այլևս չի ցանկացել ծառայել և այդ պատճառով էլ փախչել է ռազմաբազայից: Այդքա՞ն հեշտ է այնտեղից փախչելը:
– Հերթապահության ժամանակ նույնիսկ ավելի հեշտ էր ռազմաբազայից փախչելը, միշտ կարելի էր թռչել ցանկապատի վրայով: Սակայն շատերն էին հասկանում, որ փախչելու տեղ չկա, բայց կային փախչողները, որոնց սակայն բռնում էին Թուրքիայում կամ Երևանում:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում