Բաժիններ՝

«Թշնամուն պետք է հակազդել». Մարտակերտի շրջանի ազատամարտիկների միության նախագահը անօգուտ է համարում ԵԱՀԿ-ին կամ ՀԱՊԿ-ին դիմելը. ԳԱԼԱ

Հայ-ադրբեջանական եւ ղարաբաղա-ադրբեջանական սահմանին առկա լարվածությունը, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, դիվերսիոն գործողությունների իրականացմամբ հակառակորդը նպատակ ունի ցույց տալ իր բանակի եւ իր զինվորների մարտունակությունը: ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Մարտակերտի շրջանի Արցախի ազատամարտիկների միության նախագահ Գրիգորի Միրզոյանը: Վերջինիս խոսքով՝ հայկական կողմի համարժեք պատասխանը եւս չի ուշանում, եւ ՀՀ եւ ԼՂՀ զինված ուժերը կարողանում են թշնամու ցանկացած նախահարձակ գործողությանը համարժեք պատասխան տալ:

Կայքի  այն հարցին, թե ինչու են լռում ՀԱՊԿ-ը, ԵԱՀԿ Մինսկի խումբը կամ ԵՏՄ անդամ պետությունները, ինչ քայլեր պետք է ձեռնարկեն ՀՀ եւ ԼՂՀ ռազմաքաղաքական ղեկավարները, Գ. Միրզոյանն ասաց հետեւյալը.

«Էդքան դիմել են, ի՞նչ է եղել, որ հիմա դիմեն, անիմաստ է դիմելն իմ կարծիքով: Միեւնույն ժամանակ ես գտնում եմ, որ դա քաղաքական հարց է, եւ նրանք պետք է որոշում կայացնեն: Հիմա Ադրբեջանը կրակում է, մենք պատասխան ենք տալիս, եւ այդպես շարունակ»:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս