Բաժիններ՝

Հունաստանում են անցկացվում են խորհրդարանական արտահերթ ընտրություններ

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ` Հունաստանում այսօր անցկացվում են վաղաժամ խորհրդարանական ընտրություններ: Ավելի քան 19.000 ընտրատեղամասեր բացվել են տեղական ժամանակով ժամը 07.00-ին: Քվեարկությունն ավարտվելու է ժամը 19.00-ին:

Հունաստանի ՆԳՆ-ի տվյալներով` ընտրացուցակներում ընդգրկվել է 9.808.760 մարդ: Նախնական արդյունքների հրապարակումն ակնկալվում է ընտրությունների վերջնական ավարտից երկու ժամ անց: Արտահերթ ընտրությունները նշանակվել են այն բանից հետո, ինչ խորհրդարանը չկարողացավ ընտրել երկրի նախագահին ու ցրվեց` Սահմանադրությանը համապատասխան:

Հարցումների համաձայն` ընտրությունների արդյունքներով հաղթելու է ձախ արմատականների դաշինքը, որը հանդես է գալիս տնտեսական կոշտ միջոցների դեմ: Նա մտադիր է վարկատուներից հասնել երկրի բազմամիլիարդանոց պարտքի մեծ մասի չեղարկմանը: Դաշինքի հաղթանակի դեպքում Հունաստանը կարող է դուրս գալ եվրոգոտուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս