Բաժիններ՝

Ստավրոպոլում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից Ալեքսանդր Մանուչարյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն

Ալեքսանդր Մանուչարյանը, ով Ստավրոպոլում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի մասնակիցներից էր, մեղայականով ներկայացել է ոստիկանություն: Այս մասին գրում է bloknot.ru-ն:

Դատարանն արդեն որոշում է կայացրել որպես խափանման միջոց նրան երկու ամսով կալամավորելու վերաբերյալ: Նույն պատժին է արժանացել նաև 23-ամյա Միխայիլ Գրիգորյանը, ով 29-ամյա Դմիտրի Սիդորորենկոյի սպանության գործով հիմնական կասկածյալն էր: Կարեն Թովմասյանը, ով փախուստի էր դիմել Գրիգորյանի հետ, դեռևս հետախուզման մեջ է:

Հիշեցնենք, որ Գրիգորյանին ձերբակալել էին հունվարի 22-ին ժամը 18-ի սահմաններում: Նա նախկինում էլ քրեական պատասխանատվության էր ենթարկել:

Ավելի վաղ «Блокнот Ставрополь»-ը հայտնել էր «Օպերա» սրճարանում տեղի ունեցած մասսայական ծեծկռտուքի մասին, որը տեղի էր ունեցել հունվարի 21-ի գիշերը: Վիճաբանությունը սկսվել է Իվան Չերնիշկովից, որի վրա հարձակվել էին տեղի բնակիչներից մի քանիսը: Ավելի ուշ, նրանց էին մոտեցել Չերնիշկովի ընկերները՝  զորամասերից մեկի հատուկ ուժերի ծառայողները, որպեսզի հաշտություն մտցնեն: Այնուամենայնիվ նրանց դա չի հաջողվել, և ծառայողներից մեկը՝ Դմիտրի Սիդորենկոն տեղում մահացել ՝ սրտին հասցված հարվածի պատճառով:

Նյութը թարգմանեց Լիլիթ Հարությունյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս