Մարգվելաշվիլին հանդիպել է Աբխազիայի ու Հարավային Օսիայի կառավարությունների ներկայացուցիչների հետ
Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին երեկ Թբիլիսիում հանդիպել է Աբխազիայի ու Ցխինվալի շրջանի (Հարավային Օսիա) կառավարությունների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնել է Վրաստանի նախագահի մամլո ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել են Աբխազիայի կառավարության նախագահի պաշտոնակատար Վախթանգ Կոլբայան, Հարավային Օսիայի նախկին վարչակազմի ղեկավար Դմիտրի Սանակոևը, ինչպես նաև այն ՀԿ-ների անդամները, որոնք աշխատում են «օկուպացված տարածքների» խնդիրների վրա:
Հանդիպման ժամանակ գլխավոր թեմաներից մեկը եղել է Ռուսաստանի ու Աբխազիայի միջև դաշնակցության ու ինտեգրման մասին պայմանագրի ստորագրումը և ՌԴ Պետդումայի կողմից դրա վավերացումը:
Մարգվելաշվիլին հայտարարել է, որ տվյալ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար կարևոր է ակտիվացնել միջազգային հանրության ջանքերը: Քննարկվել է նաև Աբխազիայի տարածքում բնակվող մյուս ազգությունների ներկայացուցիչների հարցը: