ԿՀՎ-ի ազգային գաղտնի ծառայության ղեկավարը որոշել է հրաժարական տալ
The Daily Beast-ի փոխանցմամբ` ԱՄՆ ԿՀՎ-ի ազգային գաղտնի ծառայության ղեկավարը որոշել է հրաժարական տալ: Վարչությունում արդեն հաստատել են տվյալ տեղեկատվությունը: Վարչության մամլո քարտուղար Դին Բոյդը հայտարարել է, որ «աշխատակիցը որոշել է զբաղեցրած պաշտոնը լքել ԿՀՎ-ում տևական ու հիանալի կարիերա անելուց հետո»:
Բոյդը հայտարարել է, որ իրենք շնորհակալ են նրան ԿՀՎ-ում և երկրի անվտանգության ապահովման հարցում ունեցած ներդրման համար: ԿՀՎ-ում չեն հայտնել հրաժարական տվողի անունը, սակայն պարբերականի տվյալներով` խոսքը գնում է Ֆրենկ Արչիբալդի մասին: Նա ԿՀՎ-ի ազգային գաղտնի ծառայությունը գլխավորել է 2013 թվականին: Մինչ այդ նա գլխավորել է ԿՀՎ-ի աշխատանքը Լատինական Ամերիկայում: