Ուկրաինայում հայ է զոհվել (տեսանյութ, 18+)
Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության զինված ուժերը իրենց հսկողության տակ են վերցրել Կրասնիյ Պարտիզան բնակավայրը։ YouTube պորտալում ԴԺՀ պարտիզանական ուժերը տեղադրել են տեսանյութ, որտեղ պատմում են իրականացված ռազմական գործողության մասին։ Տեսանյութում խոսող զինվորականներից մեկը ասում է, որ Ուկրաինայի զինված ուժերի այն ծառայողները, ովքերը գերի են հանձնվել, տեղափոխվել են համապատասխան վայր, և նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Օգնություն է ցույց տրվել նաև վիրավորներին։
Սակայն եղել են նաև զինվորներ, ովքեր չեն նահանջել և չեն հանձնվել։ ԴԺՀ զինուժի ներկայացուցչի խոսքով՝ նրանք սպանվել են։ Սպանվածների թվում եղել է նաև ազգությամբ մեկ հայ։ Այլ մանրամասներ այս պահին հայտնի չեն։