Բաժիններ՝

Վրաստանի ներքին գործերի նախարարը հրաժարական է ներկայացրել

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Չիկաիձեն հրաժարական է ներկայացրել: Այս մասին նշված է Վրաստանի ՆԳՆ-ի կայքում: Չիկաիձեն հայտարարել է.

«Իմ որոշումը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում մեղադրանքներ են հնչեցվում այն մասին, որ ես իբրև թե հովանավորում են Զուրաբ Վազագաշվիլու սպանության մասնակիցներին: Չնայած նրան, որ այդ մեղադրանքը չի համապատասխանում իրականությանը՝ ես զգում եմ բարոյական պատասխանատվություն և լքում եմ զբաղեցրած պաշտոնը»:

Զուրաբ Վազագաշվիլին ու Ալեքսանդր Խուբուլովը սպանվել են 2006 թվականի մայիսին, Թբիլիսիի կենտրոնում, ուր ոստիկանությունը ձեռնարկել էր հանցավոր գործունեության գործով կասկածյալներին ձերբակալելու գործողություն:

Իրավապահներին հայտնի էր դարձել, որ հանցավոր խումբը պատրաստվում է ավազակային հարձակում ձեռնարկել մայրաքաղաքում բնակվող ընտանիքներից մեկի դեմ: Գործողության ժամանակ կիրառվել էր զենք: Այս գործի քննումը վերսկսվել է Վրաստանում «Վրացական երազանք» դաշինքի իշխանության գալուց հետո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս