Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը տեղի կունենա հունվարի 29-ին

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հունվարի 29-ին տեղի է ունենալու Թուրքիայի, Թուրքմենստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հերթական եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ-ը:

Այս անգամ Մևլյութ Չավուշօղլուն, Ռաշիդ Մերեդովն ու Էլմար Մամեդյարովը հանդիպելու են Թուրքմենստանում: Երեք երկրների արտգործնախարարների նախորդ հանդիպումն անցկացվել է 2014 թվականի մայիսի 26-ին, Բաքվում:

Այդ հանդիպման ժամանակ քննարկվել էին տարածաշրջանային նախագծեր, էներգետիկ ոլորտում համագործակցությունը, էներգակիրների փոխադրման երթուղիները:

Տեսանյութեր

Լրահոս