ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ այցելել են Գյումրի
Tsayg.am-ը գրում է. ՌԴ Պետդումայի մի խումբ պատգամավորներ այցելել են Գյումրի: Քաղաքի մուտքի մոտ նրանց դիմավորել են ԱԺ պատգամավորներ Սուքիաս Ավետիսյանը, Մարտուն Գրիգորյանը, Հովհաննես Մարգարյանը, Արման Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Պատվիրակությունը շարժվել է դեպի Շիրակ գերեզմանատուն՝ հարգանքի տուրք մատուցելու հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակին:
Լուսանկարը՝ ԳԱԼԱ-ի: