Բաժիններ՝

ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցային պայմանագիրը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման վավերացրել է Աբխազիայի հետ դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին պայմանագիրը: Այդ պայմանագիրը նախորդ տարվա նոյեմբերի 24-ին ստորագրել են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Աբխազիայի ղեկավար Ռաուլ Խաջիմբան:

Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է Ռուսաստանի ու Աբխազիայի զորքերի համատեղ խմբավորման ստեղծման ճանապարհով պաշտպանական ու անվտանգության ընդհանուր տիրույթի ձևավորում: Այդ զորախումբը ենթարկվելու է միացյալ հրամանատարությանը:

Աբխազիայի խորհրդարանն այն վավերացրել է 2014 թվականի դեկտեմբերի վերջին: ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի հետ կապերի գծով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել է, որ դա պատմական պահ է ռուս-աբխազական համագործակցության համար:

Նրա խոսքերով՝ պայմանագիրը հիմք կծառայի միջպետական ամենասերտ ինտեգրման ու երկկողմ փոխգործակցության ամրապնդման համար: Նա հիշեցրել է, որ Ռուսաստանն ու Աբխազիան արդեն իսկ ստորագրել են ավելի քան 80 միջպետական համաձայնագիր, որոնք գործնականում առնչվում են համագործակցության բոլոր ոլորտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս