Թմրամիջոց` գուլպայի միջից
Հունվարի 22-ին ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և Գավառի բաժնի ծառայողները, ժամը 16.00-ին, Գավառի Հ.Աբրահամյան փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1967 թ. ծնված Արսեն Բ.-ին, որի անձնական խուզարկությամբ` աջ գուլպայի միջից հայտնաբերվել է չորացրած, մանրացրած կանեփանման զանգված:
Ըստ Արսեն Բ.-ի բացատրության` հայտնաբերվածը պատկանում է իրեն` իր օգտագործման համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
ՀՀ ոստիկանություն