Մեդվեդևը ներկայացրել է հակաճգնաժամային պլանի մանրամասները
Российская Газета-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը երեկ կառավարությանը ներկայացրել է հակաճգնաժամային պլանի հիմնական միջոցները՝ պահանջելով լրամաշակել այն և հաստատել հաջորդ շաբաթվա սկզբից ոչ ուշ:
Դրանից հետո գործադիր իշխանությունը պետք է պատրաստի մոտ 60 օրինագիծ, նախագահի մի շարք հրամաններ, զգալի թվով կառավարական ակտեր ու գերատեսչական փաստաթղթեր: Մեդվեդևը հայտարարել է, որ այդ հարցերով անհրաժեշտ է զբաղվել առաջնահերթ կարգով, քանի որ պետական մեքենան չի գործում առանց փաստաթղթերի: Մեդվեդևի խոսքերով՝ պետք է գործել արագ:
Մեդվեդևն ընդգծել է հակաճգնաժամային պլանի երեք հիմնական ուղղություն. «Ռուսաստանի հակաճգնաժամային պլանն իրենում ներառում է համալիր միջոցներ, որոնք ուղղված են տնտեսության կայուն զարգացման ապահովմանը: Նախևառաջ խոսքը տնտեսական աճի ակտիվացման, համակարգ ձևավորող ձեռնարկություններին, փոքր ու միջին բիզնեսին աջակցելու մասին է:
Երկրորդ՝ դրանք առանձին ոլորտներին աջակցելու միջոցներ են, իսկ անհրաժեշտության դեպքում աջակցություն կցուցաբերվի առանձին ձեռնարկությունների: Եվ երրորդ՝ խոսքը սոցիալական կայունության ապահովման մասին է:
Բնականաբար, դա առնչվում է սոցիալական նշանակության ապրանքների, դեղորայքի գների մոնիթորինգին, աշխատանքի շուկայում հավելյալ քայլերին ու բնակչության ամենացածր պաշտպանված խմբին՝ հաշմանդամներին, տարեցներին, բազմազավակ ընտանիքներին աջակցելուն»:
2015 թվականին Ռուսաստանի տնտեսությանն աջակցելու մասին հակաճգնաժամային պլանը նախօրեին ընդհանուր առմամբ հավանության է արժանացել երկրի նախագահի կողմից: Ռուսաստանի առաջին փոխվարչապետ Իգոր Շուվալովը զգուշացրել է, որ այն կարժենա 1 տրիլիոն ու 375 միլիարդ ռուբլի, որի մի մասը պետք է փոխառվի Պահուստային հիմնադրամներից: