Բաժիններ՝

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է. «Փաստինֆո»

Գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է Ադրբեջանում գերության մեջ մահացած Կարեն Պետրոսյանի դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը ստացվել է:

Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեցին ԱԱԾ-ից` հավելելով, որ քանի դեռ նախաքննություն է ընթանում, փորձաքննության եզրակացությունը չի կարող հրապարակվել:

Հիշեցնենք, որ նախորդ տարվա օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի բնակիչ, 32-ամյա Կարեն Պետրոսյանը գերի էր ընկել: Ադրբեջանը նախ տեսանյութ էր հրապարակել, որտեղ ակնհայտ երևում էր, թե ինչպես են Կարենին խոշտանգելով ցանկալի «խոստովանություն» կորզում, իսկ մեկ օր անց հայտարարել էր, որ գերեվարված երիտասարդը, իբր, հանկարծամահ է եղել, կամ, ըստ ադրբեջանական վարկածի, մահը տեղի է ունեցել սուր սրտանոթային անբավարարության հետևանքով:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս