Բաժիններ՝

Մաքքեյնն Օբամային կոչ է արել մահաբեր զենքով աջակցել Ուկրաինային

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Սենատի՝ զինված ուժերի հարցերով հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը նաախագահ Բարաք Օբամային կոչ է արել մահաբեր զենքով աջակցել Ուկրաինային.

«Նախագահի համար եկել է ժամանակը, որպեսզի նա ցուցաբերի վճռական ոգի՝ Ուկրաինային օգնելով մահաբեր զենքով, որի կարիքը նա ունի պաշտպանության համար: Այդ պահանջի չկատարումը կլինի թուլության հստակ ցուցիչ ոչ միայն Պուտինի, այլև՝ համայն աշխարհում պոտենցիալ ագրեսորների համար:

Պատժամիջոցներն ու նավթի ցածր գները խանգարել են ռուսական տնտեսությանը, սակայն չեն կարողացել զսպել Ուկրաինայում Վլադիմիր Պուտինի ագրեսիան: Ուկրաինայի արևելքում զինված բախումների հետևանքով զոհվել է գրեթե 5000 մարդ:

Ինչպես հայտարարել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն, Ուկրաինայում ներկայումս գտնվում է 9000 ռուս զինծառայող, իսկ Մոսկվան շարունակում է Դոնբաս ուղարկել տանկեր, ծանր հրետանի ու զրահատեխնիկա»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս