Բաժիններ՝

Թուրքիան շահել է նավթի գնանկումից. Ալի Բաբաջան

Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի փոխվարչապետ Ալի Բաբաջանը ելույթ է ունեցել Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումում, որի ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան շահել է նավթի համաշխարհային գների անկումից.

«Թուրքիան շահել է նավթի գնանկումից: Դրանից մեր ամենամեծ օգուտը եղավ վճարային հաշվեկշռի դեֆիցիտի կրճատումը: Այն ժամանակ մենք մեկ բարել նավթը գնում էինք 102 դոլարով:

Նավթի գնանկումը կարող է աննշան բացասական ազդեցություն ունենալ Թուրքիայի տնտեսության վրա՝ կապված նավթամթերքի վաճառքից հարկային մուտքերի կրճատման հետ: Մենք աշխարհի խոշորագույն տնտեսություններն ունեցող երկրների թվում 16-րդն ենք:

2015 թվականին Թուրքիայի տնտեսական աճի տեմպը կազմելու է 4 տոկոս: Սակայն այդ կանխատեսումն արվել է՝ հաշվի առնելով նավթի առավել բարձր գները, քան առկա է ներկայումս: Ներկայիս գների պահպանման դեպքում Թուրքիայում ինֆլյացան կարող է տարեկան նվազել մինչև 5 տոկոսի»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս