Բաժիններ՝

Հորդանանի թագավորական պալատում հայտարարվել է 40-օրյա սուգ՝ կապված սաուդյան թագավորի մահվան հետ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հորդանանի թագավոր Աբդալլահ 2-րդը 40-օրյա սուգ է հայտարարել թագավորական պալատում՝ կապված անցած գիշեր Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա Աբդել Ազիզ Ալ Սաուդի մահվան հետ:

Այս մասին հայտարարել է Հորդանանի կառավարությունը. «Թագավորական հաշիմյան դիվանը (գրասենյակը) ուրբաթից սկսած հայտարարում է 40-օրյա սուգ թագավորական պալատում»: Սաուդյան 6-րդ թագավոր Աբդուլլահը մահացել է 91 տարեկանում: Գահը զբաղեցրել է նրա եղբայր Սալմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս