Բաժիններ՝

Մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահը

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը կյանքին հրաժեշտ է տվել 91 տարեկան հասակում: Այս մասին հայտնել է Սաուդյան Արաբիայի պետական հեռուստատեսությունը: Նախորդ տարի միապետի մոտ գրանցվել էր թոքաբորբ, ինչից հետո նրան հոսպիտալացրել էին և տեղադրել էին հատուկ խողովակ՝ շնչառությունը թեթևացնելու համար:

Վերջին 4 տարում թագավորը ողնաշարի շրջանում մի քանի անգամ ենթարկվել է վիրահատության: Աբդուլլահն աշխարհի ամենատարեց միապետն էր: Նա հայտնի է եղել իր բարեփոխումներով, որոնց թվում առաջիններից մեկը եղել է այն, որ նա թագավորական ընտանիքին (մոտ 7000 մարդ) արգելել է օգտվել պետական գանձարանից:

Բացի այդ, նա չեղարկել է միապետի ձեռքերը համբուրելը՝ այն փոխարինելով սովորական ձեռքսեղմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս