Ալի Խամենեին բաց նամակ է գրել ԱՄՆ-ի ու Եվրոպայի երիտասարդությանը

BBC-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեին բաց նամակ է գրել ԱՄՆ-ի ու Եվրոպայի երիտասարդությանը, որում նշել է, որ Արևմուտքը փորձում է ատելություն տարածել իսլամի ու մուսուլմանների հանդեպ:

Խամենեին երիտասարդությանը կոչ է արել չդառնալ «ապատեղեկատվական կամպանիայի» զոհ և իսլամի մասին գիտելիքներ ձեռք բերել առաջին աղբյուրներից և առաջին հերթին Ղուրանից: Ուղերձը գրված է անգլերենով  և հրապարակվել է Իրանի հոգևոր առաջնորդի պաշտոնական կայքում:

Տեսանյութեր

Լրահոս