Վերնիսաժի մոտ տեղի ունեցած կրակոցների գործի քննությունը հետաձգվեց
Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր հետաձգվեց Վարդանանց փողոցում՝ Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների գործի քննությունը: Դատարան չէր ներկայացել ամբաստանյալ Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը: Դատավորը անհարգելի համարեց վերջինիս բացակայությունը՝ նշելով, որ նա հայտնել է, որ 15 րոպե անց կներկայանա, սակայն, չի ներկայացել: Հաջորդ դատական նիստը տեղի կունենա վաղը՝ հունվարի 23-ին: