Մարոշ Շևչովիչն ու Իլհամ Ալիևը Դավոսում քննարկել են «Հարավային գազային միջանցքի» հարցը
![](https://168.am/wp-content/uploads/2015/01/3e533f4539c2b5af078c8f155b71e03a.jpg)
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ:
Հանդիպման ժամանակ ընդգծվել է, որ ԵՄ-ն ու Ադրբեջանը հաջողությամբ զարգացնում են համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում: Կողմերը քննարկել են համագործակցության ներկայիս իրավիճակն ու հեռանկարները:
Ընդգծվել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցում Ադրբեջանի աճող դերն ու «Հարավային գազային միջանցքի» կարևորությունը: