Ռուսաստանը պետք է հարմարվի մեկ բարել նավթի համար 60-80 դոլարի գնին. Կուդրին
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը պետք է հարմարվի մեկ բարել նավթի գնի համար 60-80 դոլարի մակարդակին: Այս մասին Դավոսի ֆորումի շրջանակներում անցկացված գործնական նախաճաշի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարար Ալեքսեյ Կուդրինը.
«Կարծում եմ, որ երկու տարի միջին գինը կարող է կազմել 60 դոլար (1 բարելի համար), միգուցե՝ մի փոքր ավելին: 100 դոլարն ու ավելին նորմալ գին չեն: Դրա համար էլ Ռուսաստանը պետք է հարմարվի մեկ բարելի համար 60-80 դոլար գնին, դա Ռուսաստանի համար նորմալ գին է»:
Ներկայումս 2015 թվականի Ռուսաստանի պետբյուջեն ձևավորվել է մեկ բարել նավթի համար 96 դոլարի գնի հիման վրա: Սակայն նախորդ տարվա դեկտեմբերի վերջին Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտարարեց, որ գերատեսչությունն ուղղումներ է նախատեսում 2015 թվականի պետբյուջեում՝ ելնելով մեկ բարել նավթի համար 60 դոլարի գնի կանխատեսումից: