Սփյուռքահայերը պատրաստվում են հողատարածքների վերադարձման համար հայցեր ներկայացնել Թուրքիայի դեմ. Haber Türk
Haber Türk-ի փոխանցմամբ՝ Հայկական սփյուռքը պլանավորել է նոր թափ հաղորդել Հայոց ցեղասպանության հետևանքով Թուրքիայում հայ ընտանիքներից խլված հողատարածքների վերադարձման համար իրավական պայքարին: Այդ մասին հայտարարել է California Courier թերթի խմբագիր Հարութ Սասունյանը:
Նա ընդգծել է, որ Սփյուռքի մի շարք ներկայացուցիչներ Անկարայի դեմ հայց են ներկայացնելու միջազգային դատարաններ: Մասնավորապես, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն պլանավորել է բողոքարկել Ադանայում եկեղեցապատկան հողերի բռնագրավումը, և եթե հայցը մերժում ստանա Թուրքիայում, ապա այն կներկայացվի ՄԻԵԴ:
Սասունյանի խոսքերով՝ հայցերից մեկը վերաբերվելու է Դիարբեքիրի օդանավակայանին, որը ժամանակին պատկանել է ԱՄՆ-ում բնակվող և հայկական արմատներ ունեցող Զվարթ Սուջյանի ընտանիքին:
Այս դեպքում էլ եթե Թուրքիայում հաջողության չհասնելու համար հայցվոր կողմը դիմելու է ՄԻԵԴ: Եվ եթե ՄԻԵԴ-ը որոշում կայացնի Թուրքիայի դեմ, ապա դա կբացի բոլոր հայերի առջև դռները:
Սասունյանի մատնանշած մյուս դեպքերն առնչվում է Անկարայում գտնվող Չանքայա նստավայրին, որը պատկանել է Ղասաբյան ընտանիքին, Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանին, որի տարածքը մասնակի պատկանել է վանեցի Գևորգ Սարըյանի ընտանիքին, Ինջիրլիքի ավիաբազային (պատկանել է հայ մի շարք ընտանիքների, ամերիկյան դատարանում քննարկվել է այս հարցը):