Բաժիններ՝

Եվս մեկ  «օրենքով գող» չկարողացավ հասնել Մոսկվա

Ինչպես հայտնի է դարձել «Прайм Крайм» գործակալությանը, հունվարի 16-ին Սալոնիկիի օդանավակայանում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի աշխատակիցների կողմից ձերբակալվել է 40-ամյա վրացի «օրենքով գող» Զվիադ Պապիաշվիլին, ով քրեական շրջանակներում առավել հայտնի է որպես Զվիադ Թբիլիսսկի։ Վերջինս փորձում էր թռչել Մոսկվա՝ օգտագործելով Հունգարիայի քաղաքացու կեղծ անձնագիր։

Գործակալության տեղեկություններով, հաջորդ իսկ օրը «օրենքով գողը» կանգնել է հունական դատարանի առաջ, որը Պապիաշվիլիին վերաբերվել է օրենքի ամբողջ խստությամբ։ Ոչ այնքան ծանր թվացող այս հանցանքի համար Զվիադը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման՝ առանց պայմանական-վաղաժամկետ ազատման իրավունքի։

Արդյունքում, առանց լուծման է մնացել այն գործը, որի համար «օրենքով գողը» շտապում էր Մոսկվա։

Կայքը հիշեցնում է, որ դրանից կարճ ժամանակ առաջ Մոսկվա չէր կարողացել մեկ այլ «օրենքով գող»՝ Ռաչա մականունով Լաշա Ջելաձեն։ Հունաստանում բնակվող քրեական հեղինակության համար խնդիրներ էին ստեղծել բելառուս իրավապահները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս