ՇՀԿ-ին Իրանի անդամակցելը լիովին իրատեսական է. Լավրով
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Շանհայան համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Իրանի անդամակցությունը լիովին իրատեսական է, եթե առաջընթաց գրանցվի Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարվող բանակցություններում:
Այս մասին այսօր Մոսկվայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նա հիշեցրել է, որ Իրանը դիմել է ՇՀԿ-ին անդամակցելու խնդրանքով, և որ ՇՀԿ-ն անդամակցության համար որպես չափանիշ է ընդունում այն, որ հավակնորդ երկրի դեմ սահմանված չլինի ՄԱԿ-ի ցանկացած պատժամիաջոց:
2015 թվականին ՇՀԿ-ում նախագահելու է Ռուսաստանը: Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Իրանին C-300 զենիթա-հրթիռային համալիրներ մատակարարելու խնդրին՝ Լավրովն ընդգծել է, որ այն ունի իր պատմությունը, և որ դա երկկողմ հարաբերությունների թեմա է և քննարկվելու է հենց այդ ձևաչափով: