Կկայանա «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը
Հունվարի 27-ին Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի վերաբերյալ «Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը, որը նվիրված է Հնդկաստանի Հանրապետության 65-ամյակին:
Ցուցադրված 82 լուսանկարներում պատկերված են նահանգի մշակույթը, գեղատեսիլ վայրերը, տաճարները և այլն:
Կցուցադրվի նաև «Հնդկաստան. միասնություն բազմազանության մեջ» ֆիլմը, որը պատրաստել է «Արմեդիա» տեղեկատվական-վերլուծական գործակալությունը (հեղինակ` Նաիրա Մկրտչյան): Ֆիլմը ներկայացնում է բազմազգ և բազմակրոն Հնդկաստանը, նրա բազմազան բնությունը, պատմում է երկրի` բրիտանական գաղութատիրությունից անկախանալու և հանրապետություն հռչակելու, ինչպես նաև՝ բազմադարյա փիլիսոփայության մասին:
«Դրախտ երկրի վրա» ֆոտո-ցուցահանդեսը կգործի հունվարի 27-ից փետրվարի 10-ը: