Պուտինը չի կարող հաղթել ժողովրդավարական ու ազատ Արևմտյան աշխարհի հետ դիմակայությունում. Լեհ Վալենսա
Լեհական TVN Biznes-ին տված հարցազրույցի ժամանակ հետկոմունիստական Լեհաստանի առաջին նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակակիր Լեհ Վալենսան հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավորություն չի հաղթանակ տանել ժողովրդավարական ու ազատ Արևմտյան աշխարհի հետ դիմակայությունում:
Վալենսան ընդգծել է, որ չի կասկածում, որ Պուտինը պարտություն է կրելու, և որ հաղթելու են ազատությունն ու ժողովրդավարությունը: Նրա խոսքերով՝ Պուտինը Ռուսաստանում շարունակում է իշխանության ղեկին մնալ «թշնամու փիլիսոփայության» շնորհիվ.
«Ռուսաստանցիներին պահում են արտաքին սպառնալիքի առջև վախի մթնոլորտում, ինչը հանդիսանում է ռեժիմի հիմքը: Սակայն այդ իրավիճակը չի կարող երկար տևել ինչպես շարքային մարդկանց, այնպես էլ օլիգարխների կյանքի վատթարացման պայմաններում: Այնպիսի կայսրություններ են փլուզվել, որ …: Թվում էր, թե անհնար է հաղթել կոմունիզմին»: