Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է կոռուպցիայի մեջ մեղադրվող նախկին նախարարների գործը հանձնել դատարան
Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանը հրաժարվել է կոռուպցիոն սկանդալից հետո պաշտոնանկ արված նախարարների գործը հանձնել դատարանին:
Խոսքը գնում է էկոնոմիկայի նախկին նախարար Զաֆեր Չաղլայանի, Եվրամիության հարցերով նախկին պետնախարար Էգեմեն Բաղըշի, շրջակա միջավայրի ու քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարի ու ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլերի մասին:
Խորհրդարանի երեկվա նիստին մասնակցել է 517 պատգամավոր, որոնցից 264-ը կողմ են քվեարկել նախարարների գործը դատարանին հանձնելուն, 264-ը դեմ, 7-ը ձեռնպահ են մնացել, 1 քվե դատարկ է եղել, իսկ 3 քվե ճանաչվել է անվավեր: