Բաժիններ՝

Դավոսում մեկնարկում է Համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումը

Deutsche Welle‎-ի փոխանցմամբ՝ Դավոսում (Շվեյցարիայում) այսօր մեկնարկում է Համաշխարհային տնտեսական 45-րդ ֆորումը, որի թեման է «Նոր գլոբալ համատեքստը»: Նախնական տեղեկություններով՝ այն տևելու է 4 օր: Աշխատանքները տարվելու են 10 հիմնական ուղղություններով:

Ընդհանուր առմամբ, ֆորումին մասնակցում է ավելի քան 2500 մարդ, որոնք ներկայացնում են աշխարհի մոտ 150 երկիր ու տարածաշրջան: Այս տարվա ֆորումի հիմնական մարտահրավերներ են համարվել զբաղվածությունը, շրջակա միջավայրի խնդիրներն ու ռեսուրսների բավարար չլինելը, սեռերի իրավահավասարությունը, երկարաժամկետ ներդրումները, սննդամթերքի անվտանգությունը, համացանցի ապագան, Էբոլա վիրուսի դեմ պայքարը:

Առանձին օր՝ ուրբաթ, կնվիրվի ծայրահեղականության դեմ պայքարին: Պլանավորված է, որ ելույթներ կունենա Ֆրանսիայի նախագահը, Հորդանանի թագավորը, Իրաքի վարչապետն ու ԱՄՆ պետքարտուղարը:

Ֆորումին մասնակցում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, ՀԱՀ-ի նախագահ Ջեյկոբ Զուման, Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ու Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ժամանել Դավոս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս