Օբաման ու Օլանդը կողմ են արտահայտվել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանմանը
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ, որի ժամանակ քննարկել է Ուկրաինայի արևելքում տիրող իրավիճակը: Այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Օբաման ու Օլանդը հայտարարել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների պահպանման անհրաժեշտության մասին, եթե չիրագործվեն մինսկյան պայմանավորվածությունները: Բացի այդ, նախագահները համաձայնվել են Ուկրաինայի կառավարությանն ապահովել հավելյալ ֆինանսական օգնություն:
Հեռախոսազրույցի ժամանակ Օբաման ու Օլանդը քննարկել են նաև հունվարի 7-8-ին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների հետաքննման ընթացքը: Օբաման հաստատել է, որ ԱՄՆ-ը կապահովի յուրաքանչյուր օգնություն, որի կարիքը կունենա Ֆրանսիայի կառավարությունը:
Բացի այդ, Օբաման ու Օլանդը քննարկել են Նիգերիայում տիրող իրավիճակը, Իրանի հետ տարվող բանակցությունները, պաղեստինա-իսրայելական հարաբերությունները: