Բաժիններ՝

Երևանում տեղի ունեցավ Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը. «Մենք այստեղ գործ ունենք ոչ թե անձի կամ ազգի հետ, այլ սատանայական մի ձեռագրի հետ» (տեսանյութ)

Այսօր Երևանի ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում տեղի ունեցավ Գյումրիում ողբերգական սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը:

Հիշեցնենք, որ երեկ հիվանդանոցում մահացել է Ավետիսյանների ընտանիքի ամենափոքր ու վերջին անդամը՝ Սերյոժա Ավետիսյանը: Այսօր Երևանում, Գյումրիում և մի շարք այլ քաղաքներում տեղի են ունեցել մոմավառության արարողություններ՝ ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:

Հոգեհանգստի արարողությանը ներկա էին մի քանի տասնյակ քաղաքացիներ: Մարդիկ հուզված էին, շատերը արտասվում էին արարողության ժամանակ:

Արարողությունից հետո Տեր Շահե քահանա Հայրապետյանն ասաց. «Վերջին 3 հարյուրամյակի ընթացքում գրեթե նույն ժամանակահատվածում  նույն կերակուրն են կերակրում մեզ: Իմ պապերը գաղթեցին 1810-ական թվականներին՝ դա ռուս-թուրքական պայամանգրով տեղահանվող ժողովուրդն էր, լրացավ 100 տարին՝ եղեռն եղավ, ձեռագիրը նույն է նաև այսօր: Մենք այստեղ գործ ունենք ոչ թե անձի կամ ազգի հետ, այլ սատանայական մի ձեռագրի հետ գործ ունենք: Տո՛ւր ինձ իմաստություն տեր Հիսուս: Դարձյալ ուզում եմ կրկնել Հիսուսի խոսքը՝ Հա՛յր իմ, ներիր նրանց, չգիտեն՝ ինչ են անում»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս