Բաժիններ՝

Նաիրիտ» գործարանի աշխատակիցները իրենց բողոքի ակցիաները կշարունակեն հունվարի 22-ին

Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հերթական բողոքի ակցիա են իրականացրել Բաղրամյան 26-ում՝ ՀՀ նախագահի նստավայրի առջև: Նրանց պահանջը նույնն է՝ վճարել աշխատավարձերը: 168.am-ի հետ զրույցում գործարանի լրատվական բաժնի ղեկավար Անուշ Հարությունյանը հայտնեց, որ զրուցել են ՀՀ նախագահի աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և նամակների բաժնի պետ Աիդա Ասատրյանի հետ, ներկայացել իրենց պահանջները, և Ա.Ասատրյանն ասել է, որ համապատասխան մարդկանց կներկայացնի խնդիրը:

Ա. Հարությունյանը նշեց, որ բողոքի ակցիաները կշարունակվեն հունվարի 22-ին և կլինեն ամեն օր մինչև դրական պատասախան ստանալը: Նրա խոսքով, վաղը ակցիա չի լինի՝ հարգելով մահացած երեխայի՝ Սերյոժա Ավետիսյանի, հիշատակը, քանի որ վաղը նրա թաղումն է: Ըստ նրա՝ մարդիկ պատրաստ են ամեն օր մասնակցելու ակցիաներին, նույնիսկ վրդովվեցին, որ վաղը չեն գալու, բայց նաև հասկացան, որ դա բարոյականության տեսակետից կլիներ ոչ ճիշտ:

Հարցին, թե հույս կա՞ արդյոք, որ դրական լուծում կստանա խնդիրը և աշխատավարձերի ամբողջ պարտքը կվերադարձնեն, Ա.Հարությունյանը պատախանեց, որ սրանք քայլեր են, որ պետք է արվեն՝ անկախ նրանից՝ հույս կա՞, թե՞ ոչ:

«Այնպես չի, որ կառավարությունն անելիք չունի: Կառավարությունը մեզ պարտք է: Եթե մի կողմ դնենք «Նաիրիտի» բոլոր խնդիրները, որոնցով կառավարությունը էլի պարտավոր էր զբաղվել, միևնույնն է`, այնտեղ կա պարտք՝ 5 մլրդ դրամի չափով, որ կառավարությունը «Նաիրիտին» պարտք է և եթե նույնիսկ չի ուզում աշխատավարձ վճարել, պետք է վերադարձնի այդ պարտքը, որով հնարավոր է փակել աշխատավարձի 80%-ը»,- ասաց Ա. Հարությունյանը՝ հավելելով, որ օրեր առաջ ՀՀ նախագին հղված բաց նամակին պատասխան դեռևս չկա, բայց հույսը չեն կորցնում, որ մինչև փետրվարի 6-ը պատասխան կստանան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս