Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» սպառնում է 200 միլիոն դոլարի փրկագին չստանալու դեպքում մահապատժի ենթարկել երկու ճապոնացու (տեսանյութ)

Ամերիկյան Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետության» զինյալները գերեվարել են Ճապոնիայի երկու քաղաքացու և սպառնում են մահապատժի ենթարկել նրանց, եթե Ճապոնիայի կառավարությունը երեք օրում փրկագին չվճարի իրենց:

Ահաբեկիչներն իրենց այդ վերջնագիրն արդեն ավանդաբար հեռուստաուղերձի միջոցով տեղադրել են համացանցում: Դրանում պատկերված են նարնջագույն զգեստներով ճապոնացի գերիները՝ Կենձի Գոտո Ձեգոն ու Խարուն Յուկավան: Փրկագնի չափը կազմում է 200 միլիոն դոլար:

Տեսանյութում պատկերված է նաև իսլամական զինյալը, ով Ճապոնիայի կառավարությանը մեղադրել է նրանում, որ նա 100 միլիոն դոլար է գտել՝ «Իսլամական պետության» դեմ գործողության համար, ինչի համար էլ ցանկության դեպքում կգտնի նաև համապատասխան միջոցներ՝ ազատելու համար պատանդներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս